Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սահմանադրական դատարանը հետաձգեց կուտակայինի հարցով դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանը հետաձգեց կուտակայինի հարցով դիմումի քննությունը
31.03.2015 | 14:10

Սահմանադրական դատարանը բավարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանասյանի՝ Կուտակային կեսաթոշակների մասին նոր օրենքի քննությունը հետաձգելու դիմումը։ Մարտի 31-ի փոխարեն Սահմանադրական դատարանը օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականությունը կքննի հուլիսի 7-ին։ Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայցվոր կողմը նիստը հետաձգելու լուրջ հիմնավորումներ ուներ: Նրա խոսքով, պատասխանող կողմն անտեսել է դիմումի բազմաթիվ հարցեր. դիմումում հստակ նշված է ընթացակարգային խախտումների մասին, սակայն օրեսնդիր և գործադիր մարմինները շրջանցել են և պարզաբանում չեն տվել։ Ըստ պատգամավորի՝ թերի են նաև դիմումի բովանդակային մասին տրված պարզաբանումները:

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ